1000+
Ապրանքներ
Երկ - Շբթ | 10:00 - 19:00
Մեր խանութ-սրահում դուք կգտնեք բեռնատարների և ավտոբուսների տարբեր մոդելների որակյալ պահեստամասերի լայն տեսականի:
Բարի գալուստ idealtruck.am՝ բեռնատարների և ավտոբուսների պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Ideal Truck» ընկերության կայք:
Մեր կազմակերպությունը (իրավաբանական անվանում՝ «Իդեալ-Թրավել» ՍՊԸ) հիմնադրվել է 2000 թվականին: Սկզբնական շրջանում այն զբաղվել է տուրիստական գործունեությամբ և բեռնատարների ու ավտոբուսների պահեստամասերի ներմուծմամբ ու վաճառքով: 2006 թվականից ընկերության գործունեությունը շարունակվել է միայն պահեստամասերի ներմուծման և վաճառքի ուղղությամբ:
Այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ «Ideal Truck»-ը բեռնատարների և ավտոբուսների պահեստամասերի մատակարարման շուկայի առաջատարներից է: Մենք հասկանում ենք, որ մեր հաճախորդների համար պահեստամասերի որակը և հուսալիությունը որոշիչ նշանակություն ունեն, հետևաբար ներկայացնում ենք միայն այն պահեստամասերը, որոնք փորձարկվել են տարիների ընթացքում և համապատասխանում են որակի ամենաբարձր չափանիշներին: Համագործակցում ենք միայն վստահելի արտադրողների հետ, որոնց առաջարկած պահեստամասերը դիմացկուն են և հուսալի:
Մեր խանութ-սրահում դուք կգտնեք բեռնատարների և ավտոբուսների տարբեր մոդելների որակյալ պահեստամասերի լայն տեսականի: Մեր փորձառու անձնակազմը միշտ պատրաստ է մասնագիտական աջակցություն ցուցաբերել պահեստամասերի ընտրության հարցում և սպառիչ պատասխաններ տալ ձեր հարցերին: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների վստահությունը և միշտ փորձում ենք առաջարկել լավագույն ծառայությունն ու լավագույն գները:
Կազմակերպությունը հիմնադրման օրվանից հավատարիմ է իր գլխավոր նպատակին՝ գին-որակ լավագույն համադրությամբ պահեստամասերի ապահովմանը: Կարևորելով պահեստամասերի արագ ձեռքբերման անհրաժեշտությունը՝ ապահովում ենք նաև արագ առաքում Երևանի տարածքում:
Պահեստամասերի մեծ ընտրություն, որակ և մրցունակ գներ. այս ամենը դուք կգտնեք «Ideal Truck»-ում: Մենք կօգնենք ապահովել ձեր բեռնատարի կամ ավտոբուսի անխափան ընթացքը:
Շնորհակալություն «Ideal Truck»-ին վստահելու համար: Ուրախ ենք լինել հուսալի գործընկեր ձեր մեքենայի կամ ավտոպարկի երկար շահագործման հարցում:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն:
1000+
Ապրանքներ
200+
Բրենդներ
50+
Տեսակ
Մեր խանութ-սրահում կգտնեք բեռնատարների ու ավտոբուսների պահեստամասերի և աքսեսուարների մեծ տեսականի:
Առաջարկում ենք միայն բարձրորակ պահեստամասեր՝ փորձված տարիների ընթացքում բազմաթիվ վարորդների կողմից:
Կատարում ենք բեռնատարների ու ավտոբուսների պահեստամասերի արագ առաքում Երևանի տարածքում:
Ներկայացնում ենք հանրահայտ և վստահելի ապրանքանիշերի բարձրորակ ու հուսալի պահեստամասեր: